Facebook-ը կկրճատի քաղաքական բնույթի կոնտենտի ծավալը օգտատերերի լրահոսում

Facebook-ը կկրճատի քաղաքական բնույթի կոնտենտի ծավալը օգտատերերի լրահոսում

Ամերիկյան Facebook սոցկայքի ղեկավարությունը որոշում է կայացրել նվազեցնել քաղաքական բնույթի կոնտենտի ծավալն օգտատերերի լրահոսում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Սոցկայքի ղեկավարությունը մանրամասնել է, որ միլիոնավոր օգտատերերից դիմումներ է ստացել, որով խնդրում են իրենց նվազեցնել լրահոսում քաղաքական բնույթի կոնտենտի ծավալը, եւ հիմա իրենց ընդառաջում են այդ խնդրանքներին։ Առաջիկա մի քանի ամիսներին սոցկայքի մասնագետները կուսումնասիրեն օգտատերերի նախընտրությունները եւ լրահոսը կփորձեն հարմարեցնել այդ նախասիրություններին։ Քաղաքական բնույթի հրապարակումների ծավալն էլ կնվազեցվի։