Մինսկում գոհ են Պուտին-Լուկաշենկո բանակցություններից

Մինսկում գոհ են Պուտին-Լուկաշենկո բանակցություններից

Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, ինչպես եւ սպասելի էր, անցան արդյունավետ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի խոսնակ Նատալյա Էյսմոնտը։

«Իհարկե, բոլորի մոտ այն հասկացողությունը կար, որ այս հանդիպումը, որը նախագահ Լուկաշենկոն լուրջ առաջընթացային է անվանել, առավելագույնս արդյունավետ է լինելու»,- մասնավորապես ասել է Նատալյա Էյսմոնտը՝ մեկնաբանելով տեղի ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում համաձայնեցվել էին Միութենական պետության հետ կապված օրակարգային բոլոր 28 նախագծերը։