Կովերի նախիրն ուշագնաց է եղել Թոմ Կրուզի «պատճառով»

Կովերի նախիրն ուշագնաց է եղել Թոմ Կրուզի «պատճառով»

Մեծ Բրիանիայում կովերի նախիրն ուշագնաց է եղել Թոմ Կրուզի պատճառով։ Բանն այն է, որ ներկայումս այնտեղ ընթանում են «Առաքելության իրականացումն անհնարին է» կինոնկարի յոթերորդ մասի նկարահանումները։ Դրվագներից մեկում Թոմ Կրուզը պետք է օդապարիկով թռնի։

Թռիչքների ժամանակ նկարահանող խումբը հատուկ սարքեր է միացրել, որոնք պետք է դերասանին ապահովագրեին դրոններից։ Եւ ահա, սարքերի արձակած ուլտրաձայնն այնքան ուժգին է եղել, որ շրջակայքում մի քանի տասնյակ կովեր ուշագնաց են եղել եւ միայն այդ սարքերի անջատելուց հետո են գիտակցության եկել։