Սուրբ տեղը դատարկ չի մնա (տեսանյութ)

Սուրբ տեղը դատարկ չի մնա (տեսանյութ)

«Ակնհայտ է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, որ «Ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու, իրենք քաջ գիտակցում են, որ «Այո»-ն հաղթելու է։ Որևիցե մեկի մոտ կասկած չկա»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Այդուհանդերձ, նա վստահ է, որ «Ոչ»-ի շտաբ կձևավորվի, որովհետև, ըստ նրա, «սուրբ տեղը դատարկ չի մնա»։

«Եվ, վերջիվերջո, օրենքը դրա կարգավորումը տվել է մինչ հանրաքվեի մասին այս խոսակցություններն սկսելը։ Բայց վստահ եմ, որ կլինեն»,-ասաց Սիմոնյանը։

Նա նաև անդրադարձավ այն հարցին, որ իշխանությունները հանդիպում են ՍԴ դատավորների հետ այս ընթացքում։

Մանրամասն՝ տեսանյութում։