Երբ բնակարանը կենտրոնում հասանելի է
Սուրեն Թովմասյանը «Նյու Էյջ Քոնսթրաքշն» ընկերության տնօրենն է, որը Երևանի կենտրոնում՝ Արգիշտի 7 հասցեում կառուցում է բազմաբնակարան շենք։
-Պարոն Թովմասյան, որո՞նք են Ձեր և այլ կառուցապատողների ամենաէական տարբերությունները:
-Մեր շինարարը «Ախուրյանի Կոոպշին» ընկերությունն է, որը շինարարական գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի՝ այդ ընթացքում զբաղվելով այնպիսի նախագծերով, ինչպիսիք են` Գյումրիի քաղաքապետարանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Գյումրիի հայտնի տեխնոլոգիական կենտրոնը և մի շարք այլ նշանակալի նախագծեր, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել ընկերության http://akhuryani-coopshin.am/ կայքում: Այսինքն` սա ընկերություն է, որն ունի անցած ճանապարհ, նշանակալի նյութատեխնիկական բազա: Մեզ համար շենքի կառուցումը ոչ միայն բիզնես է, այլև հաշվետվություն` ներկա ու ապագա հաջողությունների գրավական:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում որակի անաչառ վերահսկողությանը: Այդ իսկ պատճառով մեր շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ -ն։
-Նշեցիք, որ «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն վերահսկում է շինարարության որակը, ի՞նչ է դա տալիս։
- Շուկայում առկա անշարժ գույքի պահանջարկը շատերի մոտ է գայթակղություն ստեղծել այս ոլորտ մտնելու համար: Շատ կարևոր է, որ բիզնես «ախորժակը» չազդի կառուցվող շենքի որակի վրա: Չէ՜ որ մենք վաղվա համար ենք կառուցում: Այստեղ ապրելու ենք մենք, մեր հարազատներն ու բարեկամները և, ընդհանրապես, մարդը:
Ինչպես մնացած հարցերում, շինարարության տեխ հսկողության հարցում էլ մենք ընտրել ենք շուկայի ամենալավ ընկերություններից մեկին «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲ ընկերությունը: Բավական է ասել, որ նրա ծրագրերից է ներկայիս Երևանի ամենագեղեցիկ և հարմարավետ շենքերից մեկը «Կամար» բիզնես կենտրոնը, ինչպես նաև Հայաստանի բարդագույն կառույցներից մեկը՝ Տաթևի ճոպանուղին։ Այնպես որ տեխնիկական վերահսկողությունը, միանշանակ, մեր առավելություններից է:
-Իսկ քանի՞ շենքի մասին է խոսք գնում։
-Ըստ էության՝ խոսքը մեկ շենքի մասին է՝ 2 մուտքով: Այդ իսկ պատճառով ստացել է երկու տարբեր հասցեներ՝ Արգիշտի 7/10 և 7/13։
- Շինարարությունն այս պահին ո՞ր փուլում է։
-Ներկա պահին մենք արդեն 4-րդ հարկում ենք աշխատանքներ տանում:
Շինթույլտվությունը տրված է մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը, բայց մենք պլանավորում ենք 2021 թվականի ապրիլ ամսին ունենալ ավարտական ակտը: Դա դժվարին, բայց, ըստ էության, հասանելի ժամկետ է: Շենքը 15 հարկանի է լինելու, որից 14-ը՝ բնակելի, իսկ առաջին հարկը՝ հասարակական նշանակության: Ունենք նաև ստորգետնյա ավտոկայանատեղի «-1» հարկում։ Ամսական մեկ-մեկուկես հարկ կառուցելու ժամկետը լիովին իրատեսական է:
-Ես ճի՞շտ եմ հասկանում, որ կենտրոնում նմանատիպ այլ նախագիծ չկա։
-Գիտեք, կենտրոնում միգուցե կան տարբեր նախագծեր, բայց նմանատիպ նախագիծ` նման տեղակայմամբ, որակով և գնով, իհարկե, չկա:
Մեր հաջողության գրավականներից մեկը այն է, որ հաջողվել է կենտրոնի համար աննախադեպ առաջարկ սահմանել։
Հաջորդ կարևորագույն ձեռքբերումը մեր գործընկեր «Ամերիաբանկի» հետ համագործակցությունն է, որը ֆինանսավորում է մեր կողմից վաճառվող բնակարանները: Ներկայում «Ամերիաբանկը» մեր գնորդներին առաջարկում է վարկեր՝ սկսած 10% կանխավճարից մինչև 20 տարի մարման ժամկետով:
Հարկ է նշել, որ վարկերի տոկոսադրույքը կազմում է միջինում 11,5%, որը հնարավոր է հաշվանցել, այսինքն՝ վերադարձնել եկամտային հարկի հաշվին՝ որպես կառուցապատողից ձեռքբերում։
Մենք մեր գործընկերոջ միջոցով տալիս ենք նաև բացառիկ հնարավորություն` հիփոթեքի համար դիմել օնլայն: «Ամերիաբանկի» estate.ameriabank.am կայքի միջոցով կարելի է առանց ֆիզիկապես բանկ այցելելու օնլայն դիմել վարկի համար։
Մեր գնորդները միայն ՀՀ-ում ապրողները չեն. մենք գնորդներ ունենք ԱՄՆ-ից, ՌԴ-ից, ովքեր մեզնից բնակարաններ են ձեռք բերում։
-Իսկ բնակարանների քանի՞ տոկոսն է վաճառված այս պահին։
-Գիտեք, շուկայում կա մի մոտեցում, որը շատերն են կիրառում՝ նշելով, թե իրենք ամբողջ գույքը վաճառել են: Մենք (ծիծաղում է) այդպես չենք անում: Վաճառքի դրված բնակարանների մոտ 80 տոկոսը կամ արդեն ձևակերպվել են կամ գտնվում են ձևակերպման ընթացքում: Պահանջարկի մեծ ծավալն օրական փոխում է այդ թիվը: Չի բացառվում, որ այս հարցազրույցը հրապարակելիս այդ թիվն արդեն 90 տոկոսը գերազանցած լինի:
-Իսկ ի՞նչ չափի բնակարանների մասին է խոսք գնում։
-Բնակարանները տարբեր չափերի են` 36,1 քմ-ից մինչև 116,6 քմ, ստուդիո տարբերակից մինչև 3 ննջասենյակ ունեցող տարբերակ: Բնակարանները հանձնում ենք հիմնականում 2 տարբերակով ՝ վերանորոգված կամ չվերանորոգված, երկու դեպքում էլ տեղադրված են պատուհանները և դրսի դուռը, միջսենյակային պատերը։
Բնակարանների հատակագծերը, տեղադիրքը կարելի է տեսնել ինչպես վաճառքի գրասենյակում, որը, ի դեպ, գտնվում է շինհրապարակից ոչ շատ հեռու, այնպես էլ
https://www.facebook.com/solidhouseyerevan/ ֆեյսբուքյան էջում և estate.ameriabank.am օնլայն վարկավորման հարթակում: Ցանկացած պահի մեր հաճախորդին կարող ենք ցույց տալ, թե որ էտապում է իր ապագա բնակարանի շինարարությունը, հնարավորություն ունենք մտնելու շինհրապարակ՝ բնակարանի դիրքը և բացվող տեսարանը նախապես տեսնելու համար։
-Իսկ ովքե՞ր ենք ձեր գնորդները։
-Ապագա բնակիչների մեծ մասը երիտասարդ ընտանիքներ են, հիմնականում՝ աշխատող ամուսինններ, ակտիվ կյանքով ապրող, կրթված, կայացած մարդիկ. բժիշկներ, ֆինանսական, ՏՏ և այլ ոլորտների աշատակիցներ: Շատ հետաքրքիր և յուրօրինակ բնակիչներով լի շենք է լինելու՝ դրանով նույնպես տարբերվելով շրջապատի այլ շենքերից:
-Իսկ ես կարո՞ղ եմ ձեռք բերել բնակարան:
-Բնակարանների վաճառքի և նմանատիպ բոլոր հարցերով զբաղվում է «Սոլիդ Հաուս» ընկերությունը` սկսած փաստաթղթերի հավաքագրում-ամրագրումներից մինչև նոտարական վավերացման փուլի ավարտը։ Գնորդին անհրաժեշտ խորհրդատվությունը, ներառյալ` վարկի կամ նոտարացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հարակից բոլոր հարցերը միշտ իրենց արագ և որակյալ արձագանքն են գտնում: Եթե նախատեսում եք հիփոթեքի միջոցով ձեռք բերել, կարող եք Ձեր եկամուտների հիման վրա նախնական ճշտել Ձեզ հասանելիք վարկի չափը, որից հետո անցնել կոնկրետ բնակարանի ընտրությանը: Ի դեպ, դա էլ կարող եք կատարել ոչ միայն այցելելով վաճառքի գրասենյակ, այլև օնլայն:
-Պարոն Թովմասյան, ի՞նչ այլ հանգամանքների կցանկանայիք անդրադառնալ մեր այս զրույցի շրջանակներում:
-Շենքի հետ կապված շատ գրավիչ մանրամասներ կան, որոնք, սակայն, հնարավոր չէ ամփոփել այս հանդիպման ընթացքում: Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին մենք կրկին կհանդիպենք և հանդիպման ընթացքում Ձեզ ցույց կտանք թե′ կատարված աշխատանքը, թե′ շենքի հետ կապված այլ մանրամասներ: Ինչու չէ, հնարավոր է նաև խոսենք մեր հաջորդ նախագծից:
Կարծիքներ