Մեզ համար ոչ թե պետք է կարևոր լինի` ով է Թուրքիայի առաջնորդը, այլ` ով է Հայաստանի առաջնորդը

Մեզ համար ոչ թե պետք է կարևոր լինի` ով է Թուրքիայի առաջնորդը, այլ` ով է Հայաստանի առաջնորդը

Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է:

Այն, ինչ կարևոր է մեզ համար հիշել. անկախ նրանից թե Թուրքիայում ով կլինի ղեկավար, Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակները չեն փոխվելու:

Սա ապացուցելու է գալիս այս հոլովակը, որտեղ թուրքական ընդդիմության առաջնորդը խոսում է թուրք-ադրբեջանական եղբայրության, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման և տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճի կարևորության մասին:

Մեզ համար ոչ թե պետք է կարևոր լինի` ով է Թուրքիայի առաջնորդը, այլ` ով է Հայաստանի առաջնորդը և արդյոք նա ներկայացնու՞մ է հայկական շահը:

Քանի դեռ Հայաստանը գործոն է տարածաշրջանում, իսկ անկախությունը ձևական ատրիբուտ չէ, Թուրքիան մեզ դիտարկելու է որպես թշնամի: Իսկ թշնամու դեմ պայքարում են ողջ գործիքակազմով, ոչ թե գնում խաղաղության` միակողմանի պայմաններով:

Թյուրքագետ՝ Վարուժան Գեղամյան