Անգլիայում ցուցարարները քաղաքապետարանի վրա Իսրայելի դրոշը փոխարինել են Պաղեստինի դրոշով

Անգլիայում ցուցարարները քաղաքապետարանի վրա Իսրայելի դրոշը փոխարինել են Պաղեստինի դրոշով

Բրիտանական Շեֆիլդ քաղաքում, ի պաշտպանություն Պաղեստինի ցույցի ժամանակ, մասնակիցներից մեկը, ամբոխի ցնծագին բացականչությունների ներքո, բարձրացել է քաղաքապետարանի վրա․ պոկել ու ցած է նետել Իսրայելի դրոշը՝ այն փոխարինելով պաղեստինյան դրոշով:  Այս մասին հայտնում է Sky News-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքից հետո երկու տղամարդ փախել են դեպքի վայրից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է գլխարկով տղամարդը մոտ 60 մետր բարձրության վրա շարժվում տանիքի եզրով։
Մոտենալով կայմին՝ նա քանդում է դրոշը, իսկ հետո փորձում դրա տեղում պաղեստինյան դրոշ տեղադրել։
Ներքևում գտնվող ամբոխը ցնծությամբ է դիմավորել Իսրայելի դրոշի անկումը` ոգևորելով ակտն իրականացրած տղամարդուն, որն այնուհետ ցած է իջել և փախել։

Այս գործողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ին աջակցելը պատժվելու է օրենքով։

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել էր, որ բրիտանական փողոցներում պաղեստինյան դրոշը ծածանելը «կարող է անօրինական լինել», եթե դա արվում է ահաբեկչական գործողություններին աջակցելու նպատակով: