Լույս է տեսել Ավ. Իսահակյանի Երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորը

Լույս է տեսել Ավ. Իսահակյանի Երկերի լիակատար  ժողովածուի 6-րդ հատորը

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Վարպետի Երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորի շնորհանդեսը, որին ներկա են եղել Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, մտավորականներ և այլք: Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ողջունելով ներկաներին, խոսել է գրքի տպագրության, կատարված աշխատանքների մասին, միաժամանակ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Սամվել Բալասանյանին գրքի տպագրության գործում ունեցած աջակցության համար:Վերջինս էլ, խոսելով տպագրված գրքի մասին, խոստացել է հետագայում ևս հնարավորության սահմաններում ունենալ իր աջակցությունը մեծերին արժևորելու հարցում: