Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով

Դատարանը որոշում կայացրեց երկարաձգել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնել ևս 2 ամսով։

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը նշեց, որ որոշումը սպասելի էր իրենց համար։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան  ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Խաչատրյանի հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։