Նիկոլական թիմն այժմ զբաղվում է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ ․Միքայել Մինասյան

Նիկոլական թիմն այժմ զբաղվում է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ ․Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Նիկոլական թիմն այժմ զբաղվում է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ: Դա այն է, ինչ հասարակ լեզվով կոչվում է խաղաղության պայմանագիր: Իսկ փաստերի լեզվով ՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով կապիտուլյացիայի ամրագրում: Եվ սա նրա առաքելության եզրափակիչ ակորդն է: Հայաստանի և հայկական շահերի դավաճանության առաքելությունը՝ բոլոր նրանց ձեռքերով, որոնք նրան բերել են իշխանության՝ տարածաշրջանային և գլոբալ ուժային կենտրոններից մինչև ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք անվերապահ հավատացել են նրան, վստահել են իրենց երազանքների իրականացումը, և որոնք այժմ փորձում են ինչ-որ բան հասկանալ իրենց շրջապատող քաոսից։  

Եվ թող ձեզ չթվա, որ այդ համաձայնագրի մշակումը իրավիճակային որոշում է։ Նիկոլի դավաճանության էությունը հենց այն է, որ նա մեթոդապես և նպատակաուղղված եկել է սրան։ Այս ծրագրի իրականացման համար նրան պետք էր բարոյալքված և գլխատված բանակ, նա դրան մեթոդաբար հասավ, վերահսկելի խորհրդարան, նա սրան էլ հասավ, Արցախում խամաճիկ ղեկավարություն, և տոտալ պարտված պատերազմ, որը մենք մինչ այժմ մարսում ենք՝ անգործությունից, ստից և ցինիզմից  վրդովված։ Նրան կենսականորեն անհրաժեշտ էր կապիտուլյացիայից հետո էլ մնալ իշխանության,մեր հասարակության կեղծավորությունը, անգործությունը և ընդդիմության թուլությունը նրան տվեց այդ հնարավորությունը։ 

Իր առաքելությունը ավարտին հասցնելու համար նրան պետք են ենթակա խորհրդարան, որը նա հույս ունի ստանալ հունիսին՝ կեղծելով ընտրությունները, նրա ղեկավարած կառավարությունը, որը կնշանակեն այս վարժեցված պատգամավորները և Սահմանադրական դատարանը, որը Հրայր Թովմասյանին հեռացնելուց հետո կատարել է Նիկոլ Փաշինյանի բոլոր, կրկնում եմ, բոլոր քմահաճույքները։ 

Ավելին՝ այս գործում նա օգտվում է բոլոր արտաքին խաղացողների աջակցությունից՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, լռած ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի դեմ պատժամիջոցները արգելափակած Մեծ Բրիտանիայի։ Նույնիսկ Սորոսի գլոբալիստական ծրագիրն է աջակցում այս գործընթացին։ Բոլոր արտաքին խաղացողները պատրաստ են ապաշրջափակել տարածաշրջանը Հայաստանի ապագայի գնով, բացի, թերևս, Ռուսաստանից, որը չի շտապում Հայաստանին աջակցել, քանի դեռ Հայաստանը ինքն իրեն չի աջակցել։ 

Փոխակերպվելով մուրացկանից խաղաղարարի  որի շուրթերին 5000 հայրենասերի արյունը կա, Նիկոլը կամրապնդի իր ուժը ՝ ստրկամիտ բթության ծափահարությունների ներքո։ 

Իր իշխանության հենց սկզբից Նիկոլը մեթոդաբար և ծայրաստիճան հաջող կերպով պարտադրում էր (և շարունակում է պարտադրել) իր խաղը բոլորիս: Խաղ, որի հաղթանակի դեպքում նա կմնա տարածաշրջանում խաղաղություն բերողը, այլ ոչ թե խղճուկ դավաճան:

Եվ միայն մեզնից է կախված, որ չենք ցանկանում Հայաստանը տեսնել որպես Թուրքիայի և Ադրբեջանի խամաճիկ, մեզնից է կախված ,որ նրան դա չհաջողի»: