Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Թրամփը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին՝ ազատ եւ դեմոկրատական ճանապարհով պառլամենտական ընտրությունները հաջողությամբ անցկացնելու եւ իր կուսակցության տարած համոզիչ հաղթանակի առիթով։ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ թարմացված ուկրաինական իշխանությունը կկարողանա արագ կերպով բարելավել Ուկրաինայի վարկանիշը, ավարտին հասցնել հետաքննվող կոռուպցիոն գործերը։ Դոնալդ Թրամփը ընդգծել է, որ անփոփոխ կերպով ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ կշարունակի օգնել մասշտաբային բարեփոխումներ իրականացնելու հարցում։