Մեսսին որակազրկվեց 3 ամսով

Մեսսին որակազրկվեց 3 ամսով

Ինչպես տեղեկացնում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի մամուլի ծառայությունը, Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին որակազրկվել է 3 ամսով։ Որակազրկումը ուժի մեջ է մտնելու այսօրվանից։ Ֆուտբոլիստը նաև ստիպված է լինելու վճարել 50 հազար դոլար։ 

Ինչպես նշվեց, որակազրկումը տևելու է 3 ամիսը, ինչը նշանակում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը բաց է թողնելու 2019 թվականի Արգենտինայի հավաքականի  բոլոր հանդիպումները։ 

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար ընթացող խաղի ավարտից հետո Մեսսին  ԿՈՆՄԵԲՈԼ-ին մեղադրել էր կոռուպցիայի մեջ։

«Այս քայլով ես ցույց եմ տալիս բոլորին, որ չեմ ուզում որևէ ձևով կոռուպցիայի մաս դառնալ»,- խաղի ավարտից հետո նշել էր Մեսսին։