Իկարդին «Ինտերը» կլքի միայն Թուրին տեղափոխվելու համար

Իկարդին «Ինտերը» կլքի միայն Թուրին տեղափոխվելու համար

Football Italia-ի տեղեկություններով, Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Իկարդին մտադրություն չունի հեռանալ Միլանից։ Նշվում է, որ արգենտինացին «Ինտերից» կհեռանա միայն այն դեպքում, եթե «Յուվենտուսից» առաջարկ ստանա։

Իկարդին արդեն իսկ մերժել է մի քանի ֆուտբոլային ակումբների առաջարկներ։ «Ինտերի» հարձակվողը մերժել է նաև «Ռոմայի» կեղավարության առաջարկը։

Հաղորդվում է, որ դեռևս «Յուվենտուսը» ոչ մի առաջարկ չի արել «Ինտերին» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենտուսը» կենտրոնական հարձակվող է փնտրում և այս պահին ակումբի գլխավոր նպատակներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Լուկակուն է։