20 միլիարդով հազիվ փոսերն ենք լցնում. Հայկ Մարությանը վրոդվվեց

20 միլիարդով հազիվ փոսերն ենք լցնում. Հայկ Մարությանը վրոդվվեց

Երեւանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր ավագանու նիստում բարձրացրեց հարց` Լեոի 35 հասցեում գտնվող մի վատթար վիճակում գտնվող տան վերաբերյալ։ Նա ասաց, որ դա այնքան վատ վիճակում է գտնվում, որ անգամ հյուղակ անվանելն է անբարեխիղճ։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն էլ իր հերթին ասաց, որ տեսել է՝ անգամ կտուր չունի այդ տունը։ Հայկ Մարությանն էլ այս հայտարարություններից հետո վրդովվեց, ասաց, որ վերջերս ընդունելություն է ունեցել, որը տևել է մոտ տասնմեկ ժամ, եկած քաղաքացիների իննսուն տոկոսը բնակարանի խնդիր է ունեցել․ «Եթե ասում եք մարդ կա տան պայմանները շատ վատն են, ես էլ ասում եմ, որ մարդ կա դա էլ չունի։ Ո՞նց անենք, հարգելի ավագանու անդամներ, ասեք ո՞նց վարվենք։ Բայց նաև հասկանանք քաղաքապետարանի ֆունկցիան այս ամենում որն է, ինչն է մեր լիազորությունների շրջանակում, ինչը՝ ոչ»։

Քաղաքապետն ասաց, որ իր սիրտն է ցավում անտուն քաղաքացիների համար, բայց բոլորի հարցը լուծելու համար քաղաքապետարանին տրամադրվող գումարը մի քանի անգամ ավելի պիտի լինի․ «Եթե մեր ֆունկցիան բնակարաններ տրամադրելն է, ուրեմն մեր մոտ քսան միլիարդ բյուջեն պիտի լինի երկու հարյուր միլիարդ։ Քսան միլիարդով հազիվ փոսերն ենք լցնում, աղբահանությունն ենք անում, մյուսը՝ մյուսը։ Ես ամեն անգամ, երբ այդ մարդկանց տեսնում եմ, չգիտեմ՝ ինչ ասեմ, երբ օրենք եմ ցիտում ստացվում է, որ մերժում եմ, բայց իմ լիազորությունների մեջ էլ չէ դա լուծելու»։