Ռուսաստանը բողոքի նոտա է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը կառույցի քարտուղարությանը տեղեկացրել է Ֆրանսիայի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումներին օտարերկրյա պատվիրակությունների այցն ապահովելու մասով պարտավորությունները չկատարելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուս դիվանագետներին չի հաջողվել վիզաներ ստանալ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցությունների զարգացման միջազգային ծրագրի միջկառավարական խորհրդի 33-րդ նիստին, որն անցկացվել է Փարիզում։

«Մեր ներկայացուցչությունը դիվանագիտական ​​ուղիներով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն՝ նոտա հղելով, որում բարձրացվել է Ֆրանսիայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ֆրանսիական կողմի միջև համաձայնագրի համաձայն իր պարտավորությունները չկատարելու հարցը», - ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ մշտական ​​ներկայացուցչությունում: