Օսիպյանը չի ասում՝ ովքեր են սևազգեստ մարդիկ 

Օսիպյանը չի ասում՝ ովքեր են սևազգեստ մարդիկ 

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի այն հանձնարարականին, որ պետք է հայտնաբերել երկրում խմբերով շրջող սևազգեստ մարդկանց, նրանց «ծաղկավոր բաբըչկա» կապել և ծաղիկներով ճանապարհել քաղաքակիրթ կյանք։

«Համակարծիք եմ պարոն վարչապետի հետ, որոնք փորձում են ինքնահաստատվել,դրաով ցույց տալ, թե իրենք ամեն ինչ կարող են իրենց թույլ տալ Հայաստանում, բայց վստահեցնում եմ ձեզ՝ դա ընդամենը իրենց կարծիքն է, և ինքներդ կհամոզվեք, որ իրենք կարժանանան օրենքի սահմաններում կոշտ միջամտության»,-ասաց Օսիպյանը։

Իսկ թե ովքեր են այդ անձինք, որոնք փորձում են երկրում վախի մթնոլորտ տարածել կամ ինչ տեսք ունեն այդ սևազգեստ անձինք, ոստիկանապետը հստակ բան չասաց՝ նշելով, որ օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։