Ինչպես ԱՄՆ-ն կարող է աջակցել դեմոկրատական երկրներին հետխորհրդային տարածքում․ The National Interest ․ մաս 2-րդ

Ինչպես  ԱՄՆ-ն  կարող է աջակցել դեմոկրատական երկրներին հետխորհրդային տարածքում․ The National Interest ․ մաս 2-րդ

Ուկրաինան առաջին երկիրն է, որտեղ ընթանում է ժողովրդավարացման պրոցես։ Շնորհիվ ունեցած շեշտակի հաջողությունների, Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, կարողացան 2004-ին անդամակցել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Սակայն հետսովետական տարածքի երկրներում հատկապես ուշադիր հետեւում են Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին, որը ընթանում է դեմոկրատիայի զարգացման ճանապարհով։ ԽՍՀՄ փլուզումից հետո, առաջին շրջանում ոչ Ուկրաինան եւ ոչ էլ Վրաստանն առանձնապես տպավորիչ լիդերներ չեն ունեցել, որոնք կարող է հույս ներշնչեին, որ կլինեն դեմոկրատիա զարգացնողներ։ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը կոմունիստ էր, ով ճանաչման հասել էր քարոզչության շնորհիվ, իսկ երկրում ծաղկում էր կոռուպցիան, որն արգելակում էր զարգացումը։ Իսկ ահա Վրաստանը, որին անկախության էր առաջնորդել Զվիադ Գամսախորդիան, ռադիկալ ազգայնական էր, ու կաթվածահար եղածէ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ընթացող հակամարտություններով ու քաղաքացիական պատերազմով։ Սակայն երկու երկրներում էլ զորեղանում էր քաղաքացիական հասարակությունը, որը հանդիսանում է դեմոկրատիայի տարրերից մեկը։ Քաղաքացիական կոնսենսուսի ձեւավորմանը նպաստեց Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունը» 2003-ին, «նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում 2004-05 թթ եւ Մայդանի հեղափոխությունը 2013-14 թթ։ Իսկ ահա արդեն 2008-ին Վրաստան եւ 2014-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը արագացրեց որպեսզի այդ երկրները ընտրեն զարգացման եվրոպական ուղին։ Ճիշտ է, վերջին շրջանում Վրաստանում դեմոկրատական պրոցեսները սկսել են դանդաղել, ինչը նկատելի է ոչ այնքան հաջող նախագահական ընտրություններով, որոնք տեղի ունեցան անցյալ տարվա աշնանը։ Բացի այդ, այս տարվա հունիսի 20-21-ին ոստիկանությունը չարդարացված կոշտ ուժ կիրառեց ընդդեմ ցուցարարների։ Բացի այդ, երկրում հատկապես զգալի է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը, ով ֆինանսավորում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նշենք, որ վարչապետներին Մամուկա Բախտաձեն այդ պաշտոնում մնաց միայն մեկ տարի եւ երկու ամիս, ինչը հուշում է, որ այդ երկրում կա կառավարման եւ պլանավորման կայունության հետ կապված խնդիր։ Նրան փոխարինելու եկավ սկանդալային ՆԳ նախարարը, ով եւ ուժ էր կիրառել ընդդեմ ցուցարարների։