Ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցել դեմոկրատական երկրներին հետխորհրդային տարածքում․ The National Interest ․ մաս  1-ին

Ինչպես կարող է  ԱՄՆ-ն  աջակցել դեմոկրատական երկրներին հետխորհրդային տարածքում․ The National Interest ․ մաս  1-ին

Գրեթե մշտական հանրային բողոքները Մոսկվայում, չնայած ոստիկանության ճնշումներին եւ խնդրահարույց կրեմլամետ իշխող կուսակցության պարտությունը Մոսկվայի քաղաքային դումայում, որը տեղի ունեցավ սեպտեմբերի ութին, վկայում է այն մասին, որ կառավարման բռնապետական մոդելները հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում արդեն դրվում է հարցականի տակ։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինան եւ Վրաստանը հասել են նկատելի հաջողությունների դեմոկրատիայի զարգացման ուղղությամբ։ Ժողովրդական ապստամբությունը, որը բռնկվեց Հայաստանում անցյալ տարի, դարձավ խթան, որպեսզի անցկացվեն բարեփոխումներ եւ այդ ուղղությամբ հաջողությամբ շարժվում է նաեւ Մոլդովան, որտեղ կոալիցիոն կառավարություն է։ Դեմոկրատիայի զարգացումը Եվրասիայում պետք է լինի օրգանիկ, սակայն ավելի հաջող արդյունքներ նրանք կարող էին հասնել, եթե Արեւմուտքը ավելի հասցեական աջակցություն ցուցաբերեր։ Ռուսաստանում զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում։ Բնակչության եկամուտների նվազման, ոչ պոպուլյար կենսաթոշակային բարեփոխումների ու երկու ռազմական օբյեկտներում վթարների ֆոնին Մոսկվայում վերջին յոթ տարում ամենամարդաշատ ցույցերն են ընթանում։ Պուտինի պոպուլյարությունը նվազում է, թեեւ դեռ շարունակում է մնալ 55 տոկոսի վրա, սակայն հանրային վստահությունը նվազել է մինչեւ 30 տոկոսի։ Հնարավոր է, որ Մոսկվայում ցուցարարները ներշնչվում են Հոնգկոնգում տեղի ունեցող հակակառավարական ցույցերից։ Ավելի մեծ թափ են հավաքում դեմոկրատական ձգտումները հետսովետական մի քանի երկրներում։ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին ազատ եւ ազնիվ ընտրությունները պարզապես ցնցող էին։ Ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, հանրության՝ կոռուպցիայի եւ ցածր կենսամակարդակի պատճառով ունեցած դժգոհությունների ֆոնին նախագահ ընտրվեց Վլադիմիր Զելենսկին, իսկ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն հանդես եկավ հակառուսական եւ ազգայնական օրակարգով եւ ստորացնող պարտություն կրեց։ Արդեն հուլիսին Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստացավ մեծամասնություն պատլամենտում։ Սա առաջին դեպքն է, երբ մի կուսակցւոյթւոն կարողանում է նման արդյունք ապահովել։ Զելենսկու թիմը հանդես է գալիս առողջացնող տնտեսության դիրքերից՝ ելակետ ունենալով օրենքի գերակայությունն ու համարձակ ռեֆորմները։ Չեղյալ է հայտարարվել պատգամավորական անձեռնմխելիությունը։ Զելենսկին խնդիր է դրել մասնավորին հանձնել պետական այն ձեռնարկությունները, որոնք աշխատում են վնասով եւ ստեղծել գյուղհողերի շուկա։