Ղարաբաղյան հարցն են քննարկել Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը

Ղարաբաղյան հարցն են քննարկել Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոննեն եւ Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Ղալընը։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան խնդիրը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Արեւելյան Միջերկրականում, Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրադրությանը։