«Զվարթնոց»-ում պայթուցիկանման նյութով տոպրակը նկատել է մաքրուհին

«Զվարթնոց»-ում պայթուցիկանման նյութով տոպրակը նկատել է մաքրուհին

Երեկ երեկոյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքրուհիներից կողմից օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանին նկատվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով: Հայտնաբերված իրի մասին տեղեկացվել է ոստիկանությանը: Այս մասին Hraparak.am-ին հայտնեց օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավոր փակվել է օդանավակայանի վերևի հարկ տանող ավտոճանապարհը: Օդանավակայանի բոլոր ծառայություններն աշխատել են անխափան, որևէ խուճապ չի եղել, միջադեպի հետ կապված որևէ չվերթի կամ ուղևորի ուշացում չի գրանցվել: Շնորհակալություն ենք հայտնում մեր աշխատակիցներին՝ աշխատանքում ուշադիր և զգոն լինելու համար: Նշենք նաև, որ իրը պարզելու նպատակով օդանավակայան են ժամանել Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ։ Տեղում է եղել նաև Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Իրավապահները պարզում են իրը օդանավակայանի տարածքում թողած անձի կամ անձանց ինքնությունը և մնացած մանրամասները»։