«Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են Կառավարության 3-րդ մասնաշենքը

«Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են Կառավարության 3-րդ մասնաշենքը

«Դիմադրություն» շարժումը մոտ մեկ ամսից ավել է, ինչ տարբեր ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքում ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Կառավարության 3-րդ մասնաշենքը, որտեղ գտնվում են 7 նախարարությունները, ինչպես նաև տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ մոտ մեկ ժամ է, ինչ դիմադրության շարժման անդամները շրջափակել են։

Չնայած նրան, որ մուտքի մոտ կան բազմաթիվ ոստիկանական ուժեր, այնուամենայնիվ, շենքում գտնվող հարյուրավոր մարդիկ, աշխատանքային ծանր ավարտից հետո չեին կարողանում դուրս գալ։ Այս պահին ոստիկանների միջով  միջանցք է բացվել, որպեսզի շենքում գտնվողները դուրս գան։