Պարգևավճարների մասին էդ խոսակցությունն արդեն բոլորին ծնգլ է արել․ Ալեն Սիմոնյան

Պարգևավճարների մասին էդ խոսակցությունն արդեն բոլորին ծնգլ է արել․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորների քննադատություններին, ասաց․ «Այստեղ մեզ մեղադրում են այս երկու տարվա մեջ ինչ-որ չարածների մեջ։ Այո, չարեցինք, որոշ մարդկանց Bentley-ները, դղյակները չհասցրեցինք երկու տարվա մեջ սարքենք ԱԹՍ։ Այո, մեղավոր ենք։ Կուղղենք, էդ էլ կուղղենք»։

Նրա այս ելույթից հետո նրան հարցրինք՝ ինչո՞ւ այս երկու տարում այդ «Bentley»-ներն ու «դղյակները» չեն սարքել ԱԹՍ, եթե դրանք իսկապես ԱԹՍ դառնալու ենթակա էին։

«Դա մեր սխալն է եղել, որ օրենքի առումով բավականին թավիշ է եղել, որը սխալ է եղել։ Օրենքը պետք է թավիշ չնայեր և պետք է էդ վերաբերմունքը օրենքի առումով շատ ավելի խիստ և շատ ավելի արագ լիներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

- Ձեր սխալի արդյունքում մենք, փաստորեն, ԱԹՍ չենք ունեցել, փոխարենը ուենցանք բազմաթիվ զոհեր, ունեցանք Արցախի կորուստ։

- Չէ, խոսքը գնում է նրա մասին, որ 30 տարի մեր թշնամին նավթադոլարներով զինվել է, իսկ մենք կոկոշներից ենք խոսել, կոկոշներ ենք կախել՝ էն կանսերվի բանկեքը, ու էդ փողը գնացել է կոնկրետ մարդկանց հարստացմանը։

- Դուք էլ երկուսուկես տարվա ընթացքում պարգևավճար եք բաժանել ձեզ։

- Իմիջիայլոց պարգևավճար նախկինում էլ է եղել, նենց չի, որ չի եղել, իմիջիայլոց էսօրվա շատ ու շատ ընդդիմադիր գործիչներ էլ ստացել են պարգևավճարներ, ու չի կարելի, ասենք, հիմա 100 հազար դրամի մասին խոսելը նույնացնել 100 հազարավոր դոլարների մասին խոսակցությունների հետ։

- 100 հազար դրամ չէ, այլ 100 հազարավոր դոլարների պարգևավճարներ եք ստացել դուք։

- Չէ, խոսքը գնում է նրա մասին, որ 700-հոգանոց աշխատակազմի մի տարվա վճարը դուք գումարում եք իրար, բաժանում եք ու սարքում եք դոլարային, ի դեպ, շատ վաղուց էդ Ձեր ասած պարգևավճարները որևէ մեկը չի ստանում, բայց դրա մասին շարունակում են խոսել։

- Ստանում են, ես էի գրել, որ էկոնոմիկայի նախարարությունն էլ, ՊԵԿ-ն էլ ստացել են պարգևավճար, ընդ որում՝ էկոնոմիկայի նախարարությունն առնվազն հենց պատերազմի օրերին։

- Պետք է ստանան, որովհետև լավ են աշխատում, եթե իրենք կարողանում են էդ ժամանակահատվածում պետական մուտքերն ավելացնել, այո, պետք է ստանան։

- Պատերազմի ժամանակ։

- Այո, եթե կարողանում են լավ գործ անել նույնիսկ պատերազմի ու համաճարակի ժամանակ, իրենք պետք է խրախուսվեն։

- Իսկ ո՞վ է գնահատում այդ լավն ու վատը, մենք չտեսանք այդ լավ աշխատանքը։

- Պետությունն է գնահատում, երբ որ դու մուտքերը շատացնում ես, դա ակնհայտ է, որ դա լավ աշխատանքի հետևանք է։ Ու էդ խոսակցությունն արդեն բոլորին ծնգլ է արել։

- Մեզ էլ է ծնգլ արել, որ ամեն անգամ գրում ենք այդ մասին, բայց դուք էլի շարունակում եք ստանալ։

- Ես չեմ ստացել։

- Ես ձեր թիմը նկատի ունեմ, ոչ անձամբ Ձեզ։

- Դե, հիմա, երբ որ պետք ա՝ ձերն ա, երբ որ պետք չի՝ ձեր թիմն ա․․․ ես ՊԵԿ-ում թիմի անդամ, գրեթե մարդ չեմ ճանաչում ՊԵԿ-ում։ Կրկնում եմ, եթե ՊԵԿ-ը կարողանում ա ՀՀ բյուջե, որը զենք ա գնում, հավելյալ գումարներ ներգրավի, չի գողանում, կաշառք չի վերցնում, ես պատրաստ եմ․․․
 
- Բա ո՞ւր են այդ գումարները, ինչո՞ւ զենք չեք գնել այդ գումարով։

- Գնել ենք, էնքան զենք ենք գնել, որ Ալիևը զարմանում էր, դուք էլ ձեր թերթում գրում էիք, չէ՞, եթե չեմ սխալվում, որ Ալիևն ասում էր՝ էս որտեղի՞ց հայերին էսքան զենք։

- Մարդիկ հաշվել էին ու պարզել, որ մեկտարվա ըթնացքում դուք ավելի շատ պարգևավճար եք ստացել, քան հակակոռուպցիոն այդ գործընթացների արդյունքում գումար եք հետ բերել բյուջե։

- Ուրեմն էդ մարդիկ թող իմանան, նախ՝ ո՞վ ա էդ հաշվարկն անողը, երկրորդը, որ դրա մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, հաճախ է լինում, որ իրենց բավականին լուրջ լրատվամիջոց համարող սեպտեմբերի նյութը նկարն ու վերնագիրը մի քիչ ձևափոխում են ու էլի դնում կայքում։ Ինչ վերաբերում է պարգևավճարին, հերիք է՝ անընդհատ, էս վեց ամիս է էդ պարգևավճարների թեման է։

- Դե, դուք էլ հերիք է ստանաք, որ չգրենք։

- Ուրեմն էն մարդիկ, ովքեր որ գրել էին․․․ Ավինյան Տիգրանի օգնականների և աշխատակազմի մասին էլ էին գրել, բայց չէին գրել, որ երկու հոգի են ստացել, էն էլ էն մարդիկ, ովքեր ռազմական գործողությունների էին մասնակցել և վիրավորվել էին։ Բայց դա մատուցվել է կրկին որպես պարգևավճար։ Ուրեմն, կրկնում եմ, ընկնելով 100 հազար դրամների հետևից, որոնք պատգամավորները կամ որևիցե պետական աշխատող ստանում են, չգիտես թե ինչու էն լրատվամիջոցները, որոնք սնվում են նախկինում 100 հազար դոլարավոր գողություն արածներից, դրա մասին չեն գրում։