Համարձակ քայլերով դեպի ազգային պետություն ու արժանապատիվ կյանք. մեկնարկել է Կոմանդոսի անվան ՀԿ-ի համաժողովը

Համարձակ քայլերով դեպի ազգային պետություն ու արժանապատիվ կյանք. մեկնարկել է Կոմանդոսի անվան ՀԿ-ի համաժողովը

Մեկնարկել է Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան  «Քաղաքացիական խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի համաժողովը։

«Երբ պատիվ ունեցանք հաղորդակցվել Կոմանդոսի հետ, հատկապես իր կյանքի վերջին շրջանում, ակամայից կրողները դարձանք նաեւ այն արժեքների, որոնք դեռ պիտի շարունակվեն։ Մենք բախտավոր ենք, որ հենց Արկադի Տեր-Թադևոսյանի հետ դրեցինք այս կազմակերպել հիմքերը, որը բնավ նեղ քաղաքական շահեր չի հետապնդում»,- համաժողովի բացմանը իր ելույթն այսպես սկսեց կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանը։

«Եթե հիշում եք, պատերազմի վերջին օրը, երբ արդեն հայտնի դարձավ տխուր վերջաբանը, Արկադի Տեր-Թադևոսյանը հանդես եկավ իր հայտնի ելույթով ու մենք պարզապես զինվորագրվեցինք այդ գաղափարին։ Մենք մի կողմ դրեցինք բոլոր տարաձայնությունները՝ մարդկայինը, տարբեր հայացքներ ունենալը։ Մեր համոզմունքն է ոչ թե ընտրությունները կամ իշխանափոխությունը, այլ կարեւորագույն մտահոգությունը վաղվա Հայաստանն է։ Մենք հնարավորություն ունեցանք Կոմանդոսի հետ շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի զարգացման կարգախոսը, որը դեռ այսօր ներկայացնելու ենք։ Մենք ձևավորել ենք ոլորտային խմբեր ու համոզված ենք՝ այն առաջարկները, որոնք արվել են, պետք է օգնեն մեզ նախ միաբանվելու, ապա արդեն համարձակ  քայլերով գնալ դեպի ազգային պետություն ու արժանապատիվ կյանք»,- ասաց Մանասերյանը։