Ընտրություններին մասնակցելու համար պետությունը կտրամադրի տրանսպորտային միջոցներ

Ընտրություններին մասնակցելու համար պետությունը կտրամադրի տրանսպորտային միջոցներ

Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, պետության հաշվին 825 ավտոբուսներով եւ տասներկու երկաթուղային շարժակազմերով կտեղափոխեն Ռոստովի մարզ, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել Պետդումայի ընտրություններին։

Այս մասին գրում է ռուսական «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Քվեարկության մեկնողների համար սահմանային անցակետային ստուգումների կարգը կպարզեցվի։