1945 եւ 1976 թթ. քարտեզներով Գորիս-Կապան ճանապարհն անցնում է ՀԽՍՀ տարածքով

1945 եւ 1976 թթ. քարտեզներով Գորիս-Կապան ճանապարհն անցնում է ՀԽՍՀ տարածքով

Ինչպես ասում են՝ ուրիշինը մեզ պետք չէ: Բայց այնպես է ստացվել, որ մերն ուրիշին պետք է ու նա կվերցնի, եթե ուժը պատի: ԱԺ-ում Վարչապետն ինչ-որ պայմանավորվածությունների մասին խոսեց: Խնդիր չկա: Եթե պայմանավոր­վածություն կա և Բանգլադեշ թաղամասը հանձնվելու է Բանգլադեշին, ապա գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված ընթացակարգեր:

Գոնե, հնարավոր էր, որ անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները հանդես գային հայտարարությամբ, նշելով, որ այսինչ ամսի այսինչ օրը, տեղական ժամանակով ժամը 00-ին, այսինչ հատվածում ՀՀ և Ադրբեջանի պետական սահման է ճանաչվել այսինչը, որտեղ գտնվում է, օրինակ, Գորիս քաղաքը: Բայց, կարծես, առանց հանձնաժողովների ստեղծման, առանց բանակցությունների, միայն բանավոր համաձայնությունների հիման վրա սկսվել է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: 

Հետևաբար, վարչապետն ԱԺ - ում պետք է հայտարարեր, թե դելիմիտա­ցիայի և դեմարկացիայի գործընթացը երբվանից է մեկնարկել:

Մինչդեռ, լրահոսից տեղեկանում ենք, որ տեղի բնակիչներն անակնկալի են եկել և սահմանների համար պատասխանատու որևէ լիազոր մարմնից ներկայա­ցուցիչներ ներկա չեն գտնվել ադրբեջանցիների դիրքավորման ժամանակ:  Մինչ այդ, գուցե, արժեր հպարտ բնակիչների շրջանում տանել բացատրական աշխա­տանք: 

Ինչևէ: Ներկայացված 1945 և 1976 թվականների քարտեզներում, կարծես, Գորիս-Կապան ավտոճանապարհը գտնվում է ՀԽՍՀ տարածքում: Հետևաբար, պետք է պարզել, թե այն ինչպես է հատել սահմանը:

Աղբյուր՝ Атлас автомобильных дорог СССР 1976

Գագիկ Վարդանյան