«Հայաստանում փետրվարին ոչ մի խանութ չի մնալու, դպրոցական տեսականու 80%-ը չի վաճառվել»

«Հայաստանում փետրվարին ոչ մի խանութ չի մնալու, դպրոցական տեսականու 80%-ը չի վաճառվել»

«Եթե ձմեռային սեզոնին «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ»-ը մնացած լինի հայկական շուկայում, ապա ես ձեզ հավաստիացնում եմ, որ այստեղ մի հատ խանութ էլ չի մնալու։ Լավ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում հունվար կամ փետրվար ամսին արդեն մի հատ խանութ չի մնալու։ Մեզ առաջարկվող ոչ մի տարբերակներ էլ մեզ չեն հետաքրքրում, մենք պահանջում ենք, որ դա ընդհանրապես փակեն»,- այս մասին քիչ առաջ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց առևտրականների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից առևտրականներից մեկը։

Կառավարության շենքի առջեւ, հիշեցնենք, վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում մանր ու միջին բիզնեսով զբաղվող տնտեսվարողները: Տասնյակ առեւտրականներ պահանջում են՝ Հայաստանում դադարեցնել «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ընկերության գործունեությունը՝ նշելով, որ այն, այսպես ասած, «խփել է» իրենց բիզնեսներին:

«Կարող եմ ձեզ տեղեկացնել, որ մանկական տեսականու, դպրոցի համար նախատեսված ապրանքների 80 տոկոսը ոչ ոք չի վաճառել։ Միջին ու մանր բիզնեսի միջև հստակ կռիվ է ընկել։ Էն մարդիկ իրենց փողերն են ուզում, էս մարդիկ էլ ասում են՝ չեմ վաճառել ապրանքը, ո՞նց փող տամ»,- հավելեց նա։