Համաշխարհային շուկայում նավթի պահանջարկը կավելանա․ Միջազգային էներգետիկ գործակալություն

Համաշխարհային շուկայում նավթի պահանջարկը կավելանա․ Միջազգային էներգետիկ գործակալություն

Մինչեւ 2025 թվականը Համաշխարհային շուկայում նավթի պահանջարկը կավելանա օրական 6,6 միլիոն բարել ծավալով եւ կկազմի 103,5 միլիոն բարել։ Այս մասին հայտնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը՝ հրապարակած World Energy Outlook 2019 զեկույցում։

Հիմնական կանխատեսելի սցենարի համաձայն, նավթի պահանջարկը ամեն տարի ավելանալու է 1 միլիոն բարելով օրական ծավալով։ Արդեն 2030 թվականին պահանջարկը կկազմի 105,4 միլիոն բարել օրական կտրվածքով, 2040-ին, այդ ցուցանիշը կհասնի 106,4 միլիոն բարել /օրական ծավալի։ Եվրոպայում նավթի պահանջարկը կնվազի օրական 0,2 միլիոն բարել/օրական ծավալով , ինչը պայմանավորված է մարդատար մեքենաների հանդեպ հետաքրքրության նվազմամբ։ Չինաստանում ընդհակառակը, այն կաճի եւ 2030-ական թվականներին աճի ծավալը օրական կտրվածքով կկազմի 15,6 միլիոն բարել։ Հնդկաստանում պահանջարկը կկրկնապատվկի, իսկ ահա Միջին Արեւելքում հատկապես մեծ թափով կզարգանա նավթաքիմիական արդյունաբերությունը։ Միացյալ Նահանգներում մինչեւ 2040 թվականը նավթի պահանջարկը կնվազի 18 տոկոսով։ Ռուսաստանում պահանջարկը կմնա գրեթե անփոփոխ։