Գյումրիում նույնպես ահազանգ է եղել պայթուցիկ նյութի վերաբերյալ

Գյումրիում նույնպես ահազանգ է եղել պայթուցիկ նյութի վերաբերյալ

Գյումրիում նույնպես ահազանգ է եղել պայթուցիկ նյութի վերաբերյալ, հայտնում է Sputnik Արեմենիան: Ահազանգը ստացվել է Գյումրու տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկի տեղադրման մասին:

Ինչպես Sputnik Արեմենիային տեղեկացրեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը այս պահին տարածքը սահմանազատված է և սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
 
Ի դեպ, նա տեղեկացրեց նաև, որ երեկ ևս ահազանգ եղել է նույն կառույցում պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ, բայց պարզվել է, որ ահազանգը կեղծ է: