Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար հետ միշտ կռվելիս են լինում։ Կնիկն ասում է՝ արցախյան պատերազմում տղաները զոհվել են «հանուն ոչնչի»...

Մարդն էլ ասում է՝ տղերքը հանուն  Հայրենիքի են զոհվել։ Ասումա հերիք չի, մի փութ բառերա տալիս ժողովրդի շալակը՝ գլուխներս էլ խոնարհում ենք զոհված տղերքի առաջ։

Կնիկն էլ բարկանում է․

- Էս մի փութ բառերը ասում ես որ ինչ․․․
Մարդն էլ թե․

- Այ կնիկ էդ ի՞նչ ես խոսում։ Ասում եմ, որ մարդիկ իմանան, որ Արցախը վիրավոր է, բայց դեռ կա։ Հալա տաք են, գլխի չեն, որ իրենց եղն ու բրինձը թշնամին շալակած տանումա։ Մենք թուրքի ծառան հո չենք, որ իրենց եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞...

Կնիկն էլ թե՝

- Հա էլի այ մարդ, էլ եղ ու բրնձի համար կռիվ չեն անի։ Մենք էլ խաղաղ կապրենք ու ոտով՝ մեկ երկու, մեկ երկու, կընթանանք դեպի խաղաղ ապագա։ 

Էդ օրվանից մարդ ու կնիկ էլ կռիվ չեն անում, դեպի խաղաղ ապագա են գնում։