Ում է Միացյալ Նահանգները համարում իր գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը․ Պետդեպը պարզաբանումներ է ներկայացրել

Ում է Միացյալ Նահանգները համարում իր գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը․ Պետդեպը պարզաբանումներ է ներկայացրել

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը հայտարարել է, թե նախագահ Բայդենի վարչակազմը ում է համարում ԱՄՆ գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցը։ Նա ասել է, որ Ռուսաստանը դիտարկում են որպես լուրջ մարտահրավեր, սակայն գլխավոր աշխարհաքաղաքական մրցակից համարում են Չինաստանին։ Նա ասել է, որ իհարկե ռուսական, իրանական եւ հյուսիսկորեական մարտահրավերները լուրջ են, սակայն չինական սպառնալիքը լրիվ այլ է։ Նա հավելել է, որ ԱՄՆ Չինաստանը դիտարկում է մրցակից, ում հետ, սակայն հարկ եղած դեպքում կարելի է համագործակցել։