Ձերբակալությունների նոր ալիք Թուրքիայում

Ձերբակալությունների նոր ալիք Թուրքիայում

Թուրքական անվտանգության ուժերը Ստամբուլում ձերբակալել են ութ մարդու, որոնք կասկածվում են Հեղափոխական ժողովրդա-ազատագրական ճակատ կուսակցությանն անդամակցության մեջ (DHKP-C)։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Ստամբուլի դատախազությունը տասնվեց անձի ձերբակալության սանկցիա է տվել, ովքեր կասկածվում են այդ կազմակերպության գաղափարախոսության քարոզչության մեջ։ Ոստիկանությունը ձերբակալել է ութ կասկածյալի Ստամբուլի տասնչորս հասցեներում շրջայց կատարելու արդյունքում։

Ներկայումս իրականացվում են մնացյալի ձերբակալման համար նախատեսված ոստիկանական գործողությունը։ Ձերբակալություններից բացի իրականացվել են խուզարկություններ եւ առգրավվել են այդ կազմակերպությանը պատկանող էլեկտրոնային փաստաթղթեր։ DHKP-C-ն ընդ որում, ահաբեկչական է համարվում ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում։