Չինաստանում ստեղծվել է սուպերհամակարգիչով էլեկտրամեքենա 

Չինաստանում ստեղծվել է սուպերհամակարգիչով էլեկտրամեքենա 

Չինական Human Horizons ստարտափը ստեղծել է արտաճանապարհային HiPhi 1 էլեկտրամեքենան, որը կառավարվում է սուպերհամակարգչով եւ համարվում է ավտոարդյունաբերության ապագան։ Այս մասին հայտնում է Ridus-ը։ Մեքենան ունի 5G մոդեմ, կառավարիչ սուպերհամակարգիչ եւ 562 հաղորդիչ, ներառյալ հոտ ընկալիչ սենսորային հարմարանք, որոնք շրջակա միջավայրը վերլուծում են իրական ժամանակում եւ կայացնում որոշումներ ամենակարճ հնարավոր ժամանակամիջոցում։ Մեքենան ունի նաեւ բավական դինամիկ տեխնիկական բնութագրիչներ, ինչպես օրինակ 100 կմ/ժամ արագություն զարգացնելու հնարավորություն ընդամենը 4 վայրկյանի ընթացքում։ Մեկ լիցքավորումը ապահովում է 640 կմ ճանապարհային անցանելիություն։