Ամերիկյան քննադատներն առանձնացրել են տարվա լավագույն սերիալները

Ամերիկյան հեռուստաքննադատների ընկերակցությունը որոշել է, թե որոնք են այս տարվա լավագույն սերիալները։ Այսպես, տարվա լավագույն սերիալ եւ լավագույն երգիծական նախագիծ անվանակարգերում հաղթել է «Անպետքը» նախագիծը։ Այս մասին հայտնում է Collider-ը։
Այս տարվա ամենից աղմկահարույց «Չեռնոբիլ» ֆիլմաշարն էլ ճանաչվել է տարվա լավագույն մինի-սերիալ։ «Լքելով Նեւերլենդը» փաստագրական ֆիլմն էլ համարվել է ամենից հաջողված ինֆորմացիոն-լրատվական ֆիլմը։
Կարծիքներ