Որոնք են աշխարհի ամենաարագ համացանց ունեցող սմարթֆոնները

Որոնք են  աշխարհի ամենաարագ համացանց ունեցող սմարթֆոնները

Աշխարհի ավելի քան 40 երկրում մասնագետները ուսումնասիրություններ են կատարել, հասկանալու համար, թե որոնք են այն սմարթֆոնները, որոնք ապահովում են ամենաարագ համացանցը։ Astera-ի փոխանցման համաձայն, երկրների մեծ մասում 4G LTE-ի աշխատանքն ամենաարագը եղել է Samsung-ի արտադրած սմարթֆոնների վրա։ Այն կարողացել է առաջ անցնել իր հիմնական մրցակիցներ Huawei-ից եւ Apple-ից, որոնք թեեւ առաջատար են, սակայն առաջինը չեն։