Փաշինյանի այս հայտատարություններն ուղղակի սպառնալիք են դառնում ՀՀ պետականության գոյության համար

Փաշինյանի այս հայտատարություններն ուղղակի սպառնալիք են դառնում ՀՀ պետականության գոյության համար

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

««Անկախության գոյության ողջ ընթացում մենք ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի այս եւ «կադաստրաթղթային» ոճի այլ հայտատարություններ ուղղակի սպառնալիք են դառնում ՀՀ պետականության գոյության համար։ Մեր պետության ղեկավարը Ալիեւի հետ միասին փորձում է հարցականի տակ դնել հայոց պետականության գոյության իրավունքը։ Չլսված բան է, որ պետության ղեկավարը վտանգի իր պետության պետականությունը, եթե իհարկե նա կոլաբորացիոնիստ չէ…»։