Վերադարձող գերիներն արդեն Հայաստանի տարածքում են

Վերադարձող գերիներն արդեն Հայաստանի տարածքում են

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանցիների կողմից գերեվարված զինծառայողներից ներից 15-ն այս պահին վերադառնում են Հայաստան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարություն տարածեցին` Հայաստանին է հանձնվել 15 հայ ռազմագերի` ականազերծման քարտեզների դիմաց:

Գերեվարվածների տեղափոխումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ վրացի պաշտոնյաների աջակցությամբ։

Քիչ առաջ տեղեկացանք, որ Հայաստան վերադարձող գերիներն արդեն անցել են հայ-վրացական սահմանն ու գտնվում են Հայաստանում։