Ռուսական սադրանք՝ Պուտինի այցին ընդառաջ
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» հղում է արել իր անանուն աղբյուրներին եւ գրել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԻացյալ Նահանգներում գաղտնի բանակցություններ է վարել ամերիկյան կողմի հետ եւ ընդունել «Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանները հինգ միլիարդ դոլարի դիմաց վերադարձնելու՝ ԱՄՆ պետական դեպարտամենտից ստացած առաջարկությունը»:
Ինչու՞ է կազմակերպվել Հայաստանի իշխանության դեմ տեղեկատվական այս սադրանքը՝ դժվար չէ գուշակել: Կապված մարտի մեկի գործի հետ ներքին լարվածությունն աճում է եւ այդ իրավիճակում «Ղարաբաղը ծախում են» թեզը կարող է հակափաշինյանական ուժերի կոնսոլիդացման խթան հանդիսանալ:
Բայց ինչու՞ է դա արվում այդքան կացնային ձեւով եւ հատկապես Ռուսաստանի նախագահ Պուտինի Երեւան այցից ընդամենը երկու օր առաջ: Մի՞թե Մոսկվան հայ-ռուսական հարաբերություններն այնքան ճգնաժամային է համարում, որ որոշել է անցնել, ինչպես ասում են, ձեռքով կառավարման: Ընդ որում՝ չթաքցնելով, որ ԼՂ հարցում պատրաստվում է Ադրբեջանին առաջարկություն ներկայացնել:
Կարծիքներ