Փաշինյանի խոստացած «սենսացիոն» բացահայտումը

Փաշինյանի խոստացած «սենսացիոն» բացահայտումը

«Պրն վարչապետ, կառավարության հետ նախորդ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով Արմեն Ռուստամյանի հարցին, ասացիք, որ կարևոր բացահայտում եք հնչեցնելու կապված Արցախի բանակցային պրոցեսի հետ։ Դրանից հետո սակայն ընդդիմադիր պատգամավորները խուճապահար լքեցին այս դահլիճը։ Դուք նաև ասացիք, որ այս հարցին կանդրադառնաք ընդդիմադիր պատգամավորների աչքերի մեջ նայելով։ Քանի որ այսօր ընդդիմադիր պատգամավորները կրկին չեն եկել ԱԺ, կխնդրեի այս կարևորագուն հարցին անդրադառնաք այսօր, այս ամբիոնից, քանի որ այն հանրությանը հետարարքրում է»,- այս մասին քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ դիմելով Փաշինյանին։

«Ես հիմա էլ եմ կարծում, որ ճիշտ կլիներ ընդդիմության ներկայացուցիչների ներկայությամբ այդ հարցին պատասխանեի։ Սակայն չի խանգարում, երբ որ կգան, այդ ժամանակ էլ կպատասխանեմ։ Իսկ ինչի մասին է խոսքը։ Գիտե՞ք, այսօրվա պրոցեսներին հետևելով ու որոշ ելույթների հետևելով, ես տպավորություն եմ ստանում, թե կան շրջանակներ, որոնք ամենակարևոր ու առաջնային խնդիրը իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։ Այն, ինչ պիտի ասեմ, երկար ժամանակ ձեռնպահ էի մնում, թեպետ այն, ինչ պիտի ասեմ, կտոր-կտոր ժամանակին ասել եմ»,- պատասխանեց Փաշինյանը։

«Այսօր շատերը արդարացված խոսում են այն մասին, թե Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի, հենվեր, հենվել է 1991 թվականի սեպտեմբերի երկուսի ԼՂԻՄ- կողմից անկախություն հռչակելու փաստի հետ ու 1991 թվականի դեկտեմբերի տասին տեղի ունեցած հանրաքվեի հետ, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ԼՂԻՄ-ը հռչակել է անկախությունից։ Ասում են՝ հայկական նառատիվը միշտ եղել է այն , որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում ու սահմանված կարգով՝ հանրաքվեով, դուրս է եկել Խորհդային Ադրբեջանի կազմին։ Հիմա գնանք դեպի 2007 թվական, երբ ՀՀ-ն որպես բանակցային կարգավորման հիմք ընդունում է Մադրիդյան սկզբունքերը, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում կայանալիք հանրաքվեի միջոցով։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հայկական կողմը այդ հենքը ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն իսկ գոյություն ունեցող հանրաքվեն։  Ես սրա մասին օգոստոսին ասել եմ հենց Արմեն Ռուստամյանին։ Երբ որ հայակական կողմը ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստել ենք  ու նստած ենք եղել։ Եթե մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, բա էլ ինչու ենք Ադրբեջանի հետ քննարկում նոր կարգավիճակ ստանոլու հարցը։ Դա հերիք չէ, մի հատ էլ ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա։ Մադրիդյան սկզբունքները ընդունելով, այսինք, Հայաստանի այդ կառավարությունը, որի ներկայացուցիչները այսօր քաղաքում խցանումներ են առաջացնում, Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում»,- հավելեց Փաշինյանը։