Նոր նշանակումներ Արցախում

Նոր նշանակումներ Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց նոր նշանակումների մասին։

Սամվել Շահրամանյանը նշանակվել է  Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար՝ ազատվելով ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի արտգործնախարար։

Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։

Հիշեցնենք, որ ավելի  վաղը «Հրապարակը» գրել էր, որ Արցախում այսպիսի նշանակումներ են սպասվում։

Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը մասնակցած Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասել է, որ կադրային նշանակումները պետք է լինեն իր հետ համաձայնեցված։ Եվ նորընտիր նախագահը լծվել է այդ հրահանգն իրականացնելու գործին։