Կորոնավիրուսի պատճառով ավելի քան կես միլիարդ մարդ աշխարհում կարող է հայտնվել աղքատության մեջ․Oxfam

Կորոնավիրուսի պատճառով ավելի քան կես միլիարդ մարդ աշխարհում կարող է հայտնվել աղքատության մեջ․Oxfam

Կորոնավիրուսային պանդեմիայի թողած տնտեսական նեգատիվ հետեւանքների պատճառով, ավելի քան 500 միլիոն մարդ կարող է հայտնվել աղքատության մեջ։ Այս մասին հայտարարել է Oxfam մարդասիրական միջազգային կազմակերպությունը։ Կազմակերպության մասնագետները կարծում են, որ ներկայումս տեղի ունեցող պրոցեսները կարող են մարդկությանը տասնամյակներով հետ շպրտեն /Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում մինչեւ երեսուն տարի/, հատկապես աղքատության հաղթահարման եւ աղքատության դեմ պայքարի հարցում։