Բիոռեզոնանսային հաճախականությունն՝ ընդդեմ կորոնավիրուսի

Բիոռեզոնանսային հաճախականությունն՝ ընդդեմ կորոնավիրուսի

Ռեֆլեքսոթերապևտ Օնիկ Սարգսյանը «Բիոռեզոնանս ընդդեմ կորոնավիրուսի» վերնագրով հոդված է տեղադրել բժշկագիտական  Doctor.am  կայքում։ Հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով։
Հաստատված է, որ յուրաքանչյուր օրգան-համակարգ ունի սեփական տատանման հաճախականությունը, իսկ ամբողջական օրգանիզմը՝ էլեկտրամագնիսական և ձայնային ալիքների սեփական սպեկտորը:  Այսինքն, մարդու օրգանիզմը ձայնային սիմֆոնիա է, որտեղ յուրաքանչյուր օրգան, հյուսվածք, բջիջ ունի իր սեփական բիոռեզոնանսային հաճախությունը, սեփական ձայնը: Առողջ մարդու օրգանիզմի բիոռեզոնանսային հաճախականությունը սովորաբար տատանվում է 62-78Հց (Հերց) տիրույթում, սակայն այդ հաճախականությունը հաստատուն չէ և կարող է տատանվել  կախված այնպիսի պարամետրերից, ինչպիսիք են շրջապատող անմիջական բնական և ֆիզիկական միջավայրերը, աշխատանքի միջավայրը և այլն: Այդ բազմաթիվ պարամետրերի ներգործությամբ մարմնի օրգան-համակարգերը որոշակի տիրույթում փոխում են իրենց տատանման հաճախականությունները: Այս հաճախականությունը կարևոր դեր է խաղում մարդու մարմնում իրական խնդիրը հայտնաբերելու համար:
Դեռևս հին դարերում հաշվարկվել է օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերին բնորոշ տատանողական հաճախականությունը վերականգնող ձայնային ալիքների հաճախականությունները՝ Սոլֆեջիոյի հաճախականությունները, որի 6 տոներից կազմված սանդղակի վերծանման համար օգտագործվել է Պյութագորասի տեսությունը:
Սոլֆեջիոյի հաճախականությունները ընդգրկում են 6 տոներից կազմված սանդղակ՝ բաղկացած վեց նոտայից: Դրանք առաջին անգամ օգտագործվել են XI դարի կրոնական երաժշտության մոտիվներով՝ Գրեգորյան երաժշտություն: Թեև այդ հաճախականությունների ապացույցները գոյություն ունեն դեռ աստվածաշնչյան վաղ ժամանակներից: 
Սոլֆեջիոյի վեց հիմնական հաճախականություններն են. 
396 Հց – ազատագրում մեղքից և վախից:
417 Հց - իրավիճակների չեղյալ հայտարարում և փոփոխությունների դյուրինացում:
528 Հց - փոխակերպում և հրաշքներ (ԴՆԹ-ի վերականգնում): Խորը բուժիչ էներգիա:
639 Հց - կապակցող / փոխհարաբերություններ:
741 Հց - արտահայտություն / լուծումներ, մաքրում տոքսիններից:
852 Հց - վերադարձ հոգևոր կարգին:
Հավելյալ հաճախականություններ՝
174 Հց - ամենացածր տոնը, ազդում է մեզ վրա ամենացածր հարթության մեջ, մասնավորապես, մեր ֆիզիկական մարմնի և էներգիայի վրա: Դա բնական անզգայացնող միջոց է:
285 Հց - նույնիսկ ավելի հեռու է անցնում մարմնի բուժումից, ապահովում է իմունային համակարգը:
963 Հց - կապում է տիեզերքի կատարելության հետ` մեզ թույլ տալով թակել դեպի Միասնություն, որը ներթափանցում է այն ամենի մեջ ինչ կա և կլինի:
Երբ օրգանիզմի բիոռեզոնանսային հաճախականությունն ընկնում է, իմունային համակարգը խախտվում է, և կարող է հանգեցնել հիվանդության առաջացման: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարմինը բուժելու համար, այն վերադարձնելն է իր օպտիմալ հաճախականությանը: 
Օրգանիզմի իմունային պատասխանը որոշակի արտաքին ազդակների, ինչպես օրինակ վիրուսների, թույների հանդեպ, դրսևորվում է կենսաքիմիական ռեակցիաներով, որոնք որոշակի տատանողական ալիքներ են և ձգտում են վերականգնել օրգանիզմի տատնողական հաճախականության հարմոնիան՝ միաժամանակ պայքարելով արտաքին ազդակի դեմ:
Երաժշտությունը, որպես ձայն, որը մեր վրա ազդում է մեր զգայական ապարատի միջոցով և ստացող ազդանշանների մեր մեկնաբանությամբ, դիտարկվում է տատանման տիրույթում որպես փոխադրելի էներգիա, որն ազդում է մեր մարմնի և զգայարանների վրա: Ակուստիկայի տեսանկյունից, երաժշտությունն էներգիա է, որը բաբախում է միջավայրի միջով և երկայնքով. դրա կառուցվածքային մեկնաբանությունը և էսթետիկ հայեցակարգը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձայնը վերամշակվում, վերծանվում և մեկնաբանվում է մեր նյարդային համակարգում: Ավելին, այս տատանողական էներգիան չի սահմանափակվում լսողությամբ. այն ակտիվացնում է ոչ միայն լսողական ապարատը, այլև հպումը և ներքին ականջի վեստիբուլյար ապարատը: Ստացվում է, որ կարելի է մշակել որոշակի ռեզոնանսային տատանումների հաճախականություն՝ հաճելի երաժշտական հարմոնիայի ձևով, որը կուժեղացնի իմունային համակարգը՝ ապահովելով օրգանիզմի կայունությունը պաթոգեն ազդակների հանդեպ: Սա թերևս ամենաանվտանգ, մատչելի և ինչու չէ հաճելի կանխարգելիչ թերապիան կլինի: Ներկայումս աշխարհը պայքարում է COVID-19 (իր ուրույն ռեզոնանսով) անվամբ մի կենդանի օրգանիզմի դեմ, որը, ինչպես վկայում է վիճակագրությունը, առավել բացասական ազդեցություն է ունենում արդեն իսկ խնդիր ունեցող հիվանդների մոտ, որոնց իմունային համակարգը չի կարողանում պայքարել վիրուսի դեմ: Եթե վիրուսը մնում է օրգանիզմում, ապա զարգանում է կամ քրոնիզացիա, կամ մահ, իսկ վերջինս զարգանում է իմունիտետի թուլությունից: Ցանկացած պաթոգեն օրգանիզմի դեպքում լավացում դիտվում է բարձր իմունիտետի պարագայում, ինչը հնարավոր է օրգանիզմի օպտիմալ բիոռեզոնանսային հաճախականության պահպանման պարագայում։

Առաջարկում եմ մշակել և ստեղծել այնպիսի ձայնային սարք, որի ընտրված հաճախականությունները կնպաստեն արտաքին ախտածին ազդակների (մասնավորապես՝ վիրուսների, օրինակ COVID-19) ներգործության կանխմանը կամ նվազմանը՝ բարձրացնելով մարդու օրգանիզմի իմունիտետը: