Ի՞նչ էր փորձում թաքցնել Գեղամ Գեւորգյանը

Ի՞նչ էր փորձում թաքցնել Գեղամ Գեւորգյանը

Գրել էինք, որ այսօր ժամը 12-ից ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը, հայտնել էինք նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ըստ էության, խոչընդոտ է լրատվամիջոցների աշխատանքին։ Զարմանալին այն էր, որ Գևորգյանը թույլ չի տվել լուսաբանել տեղի ունեցող պրոցեսը ոչ միայն այլ լրատվամիջոցներին, այլ հենց համալսարանի լրատվական ծառայության ներկայացուցիչներին։

«Հրապարակի» հետ զրույցում ԵՊՀ լրատվական ծառայության աշխատակիցները նշեցին, որ Գևորգյանը թույլ չտալով ներս մտնել, ասել է՝ դրսից նկարեք։ 

«Սովորականի նման տեսախցիկը վերցրինք, գնացինք, որ լուսաբանենք, թույլ չտվեց։ Ասեց՝ ես եմ այդպես որոշել»։

Մենք տեղեկացանք նաեւ ,որ վերոնշյալի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել նաև հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանի և Գեղամ Գևորգյանի միջև։

«Ավետիսյանը մեզ ասաց, որ ինքը թույլ է տալիս, կարող ենք նկարահանել, բայց հետո Գեղամ Գեւորգյանը եկավ և դուրս հրավիրեց մեզ։ Ավետիսյանը Գևորգյանին ասաց, որ ինքն է թույլ տվել, Գևորգյանն էլ նշեց, որ դու իրավունք չունես թույլ տալ», -պատմեցին ԵՊՀ լրատվական ծառայության աշխատակիցները։

Նշենք, որ այս պահին հաշվիչ հանձնաժողովը հաշվում է քվեարկության արդյունքները, քիչ անց այն կհրապարակվի։

Մենք փորձեցինք զրուցել նաեւ Գեղամ Գեւորգյանի հետ, վերջինս աշխատակցին տեղեկացրել էր, որ փոխանցեն՝ ցանկություն չունի այս թեմայով խոսել։

Տեղի ունեցածի շուրջ զրուցել ենք նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։