Սցենարներ են մշակվում երկրպագուներին կրկին մարզադաշտ վերադարձնելու համար

Սցենարներ են մշակվում երկրպագուներին կրկին մարզադաշտ վերադարձնելու համար

Կորոնավիրուսով պայմանավորված, տևական ժամանակ է աշխարհի գրեթե բոլոր երկրների ազգային առաջնությունները դադարեցված են, դրանցից մի քանիսն արդեն վերսկսվել են, մի քանիսն էլ շուտով կվերսկսեն։

Հայտնի է նաև, որ հունիսի 11-ից կվերսկսվի ամենադիտարժան և ամենասպասված առաջնություններից մեկը՝ Իսպանիայի առաջնությունը (La liga)։ Ինչպես մյուս երկրներում, այստեղ ևս հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Սակայն, ինչպես գրում են իսպանական հայտնի մարզական պարբերականները, La liga-ի ղեկավարությունն այս պահին սցենարներ է մշակում՝ երկրպագուներին կրկին ստադիոն վերադարձնելու համար։ 

Իսպանիայի առաջնության հաջորդ մրցաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 12-ից։

Առաջնության պատասխանատուները փորձում են այնպես անել, որ սեպտեմբերի 12-ից մարզադաշտերում ստադիոնի նստատեղերի 30 տոկոսի չափով երկրպագուներ կարողանան հետևել խաղի  ընթացքին։ Մինչև նոյեմբեր Լա լիգան մտադիր է այդ թիվը հասցնել 50 տոկոսի։