Չինաստանի Հուբեյ նահանգում 30 հազար ձեռնարկությունը վերսկսել է աշխատանքը

Չինաստանի Հուբեյ նահանգում 30 հազար ձեռնարկությունը վերսկսել է աշխատանքը

Չինաստանի Հուբեյ նահանգի բարեփոխումների եւ զարգացման կոմիտեի հաղորդման համաձայն, մարտի 23-ի դրությամբ Հուբեյ նահանգում վերսկսել են աշխատել թվով 29 979 ձեռնարկություններ։ Գործարար ակտիվության մակարդակի վերականգնումը կազմել է 66,7 տոկոս։ Որոշ ինքնավար շրջաններում ակտիվության վերականգնումը հասել է նույնիսկ 95 տոկոսի, արդյունաբերական ձեռնարկություններում՝ 85 տոկոսի։ Բավականին արագ է ընթանում գործարար ակտիվության վերականգնումը առեւտրի եւ տուրիզմի ոլորտներում։ Բացի Ուհան քաղաքից, նահանգի մյուս բնակավայրերում վերաբացվել են գլխավոր խանութների եւ սուպերմարկետների 95,6 տոկոսը։ Գյուղատնտեսական շուկաներում վերականգնվել է ակտիվության 61,6 տոկոսը։