Ով է նոր փոխնախարարը

Ով է նոր փոխնախարարը

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Մնացական Սաֆարյանը։ Մենք փորձեցինք պարզել, թե ով է նորանշանակ փոխնախարարը։

Պարզվեց՝ վերջինիս կենսագրությունը չկա համացանցում եւ նախարարության կայքում։ Ընդամենը հայտնի է, որ նա ԱԳՆ Արեւելյան Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան երկրների բաժնի ղեկավարն է եղել։ Փորձառու դիվանագետներից մեկն ասաց, որ Սաֆարյանը սովորել, ապա աշխատել է Չինաստանում, համարվում է Չինաստանի եւ չինարենի լավագույն մասնագետներից մեկը համակարգում։

Մոտ 50 տարեկան է, կադրային դիվանագետ՝ գրեթե 20 տարի աշխատում է ԱԳՆ համակարգում եւ նրա նշանակման առնչությամբ ԱԳՆ-ում վերապահումներ, կարելի է ասել, չունեն, ինչը չես ասի այլ նշանակումների հետ կապված։