Հիտլերից հետո Գերմանիան ամենախոշոր հարվածն է պատրաստում ՌԴ-ի դեմ․WSWS

Հիտլերից հետո Գերմանիան ամենախոշոր հարվածն է պատրաստում ՌԴ-ի դեմ․WSWS

Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից 82 տարի անց կրկին իր տանկերը կուղարկի Ռուսաստանի դեմ, հայտնում է World Socialist Web Site-ը։

«Խորհրդային Միության դեմ Գերմանիայի կործանիչ պատերազմի սկզբից 82 տարի անց գերմանական տանկերը կրկին շարժվում են ընդդեմ Ռուսաստանի»,-ասվում է հոդվածում։

Բեռլինը պատերազմ է սանձազերծում Ռուսաստանի դեմ, և դա կարող է ավարտվել միջուկային աղետով։ Այդ մտավախությունները պայմանավորված են նրանով, որ Գերմանիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել մարտական Marder զրահամեքենաներ և հրթիռային Patriot համալիրներ։

Հոդվածագիրը նշում է, որ Գերմանիան ուկրաինական հակամարտությունն օգտագործում է որպես Ռուսաստանի վրա հարձակվելու պատրվակ։ Ըստ նրա, Բեռլինը ցանկանում է վրեժխնդիր լինել 20-րդ դարի խոշորագույն պատերազմում կրած պարտության համար, ինչպես նաև իրագործել իր կայսերապաշտական հավակնությունները։