Կիրկորովը նապաստակ է անվանել Զելենսկուն․ կրքերը թեժանում են

Կիրկորովը նապաստակ է անվանել Զելենսկուն․ կրքերը թեժանում են

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում իր հայտնվելը՝ Instagram-ի իր էջում գրառում կատարելով։

Արտիստը հրապարակել է «Ուղղակի նվիրիր» («Просто подари») երգի տեսահոլովակի կադրերը և դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Ցավոք սրտի, քարոզչական ու լրատվական օրակարգը ստանձնած մոլեռանդ մարդիկ թույլ չեն տալիս մարդկանց լսել իրենց հարազատներին, ընկերներին և այլ այլընտրանքային կարծիքներ ու լուրեր։ Իսկ իմ բախտն, առայժմ, բերել է, միայն իմ երգերն են արգելել, այո, իմ նապաստակ», - գրել է Կիրկորովը հրապարակման մեջ:

Արտիստը նաև նշել է, որ «ընդունում է շնորհավորանքները»՝ կապված իր երգերը պատժամիջոցային ցուցակում ներառելու հետ։

«Իմ վաղեմի ընկերն ու գործընկերը նկարահանման հրապարակում չափից դուրս շատ է մտել դերի մեջ, և սցենարը, որն ուղարկվում է նրան օվկիանոսից այն կողմ, մոխրի է վերածում և՛ իրեն, և՛ իր երկիրը, որին իրեն վստահել են»,- ընդգծել է երգիչը։