«Տիտանիկի» ուղեւորներից մեկի ժամացույցը վաճառվել է աճուրդով

«Տիտանիկի» ուղեւորներից մեկի ժամացույցը վաճառվել է աճուրդով

«Տիտանիկ» նավի ուղեւորներից մեկի ոսկյա գրպանի ժամացույցը Մեծ Բրիտանիայում վաճառվել է աճուրդով։ Այս մասին հայտնում է Henry Aldridge & Son աճուրդային տունը։ Համաձայն հաղորդման, ամերիկացի միլիոնատեր Ջոն Ջեյքոբ Աստորին պատկանած ժամացույցը վաճառվել է ռեկորդային գնով՝ 1,38 միլիոն դոլարով։ Գնորդը ամերիկացի կոլեկցիոներ է, ում անունը չի բացահայտվում։ Ուիլթշիրիում գտնվող անգլիական աճուրդային տունը մանրամասնել է, որ Աստորի ժամացույցն ըստ այդմ, դառնում է «Տիտանիկի» հետ կապված ամենից թանկարժեք իրը, որը երբեւէ հանվել է վաճառքի։ Հիշեցնենք, որ 2013 թվականին 1,1 միլիոն ֆունտով վաճառվել էր այն ջութակը, որով նվագել էին նավաբեկության աղետի ժամանակ։