Վայքի քաղաքապետը տուգանվել է 200 հազար դրամով

Վայքի քաղաքապետը տուգանվել է 200 հազար դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Վայքի քաղաքապետ Մխիթար Մաթեւոսյանին տուգանել է 200 հազար դրամով։ 

Բանն այն է, որ, ըստ հանձնաժողովի, Մաթեւոսյանը տվյալներ չի ներկայացրել պայմանագրի վերաբերյալ, որը կնքվել է  Վայքի համայնքապետարանի եւ իր կնոջը պատկանող ընկերության (Մավշին) միջեւ։ Մինչդեռ օրենքի համապատասխան կետը նշում է, որ պաշտոն զբաղեցնող անձի եւ նրան ընտանիքի անդամների կողմից ՀՀ-ի կամ համայնքների հետ կնքված՝ 5 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույքը գերազանցող պայմանագրերի տվյալները պետք է ներկայացվեն համապատասխան բաժնում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ՝ Վայքի ղեկավարը խախտել է օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները։ Հետեւաբար, հայտարարագրում առկա է ոչ ամբողջական ներկայացված տվյալ։
Ի վերջո, հանձնաժողովի որոշմամբ Մխիթար Մաթեւոսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 000 դրամի չափով։