Այստեղ է այս պահին բաբախում հայի արժանապատվության զարկերակը

Այստեղ է այս պահին բաբախում հայի արժանապատվության զարկերակը

Խաչիկ Գալստյանը գրել է․

«Կիրանց.

Այստեղ է այս պահին բաբախում հայի արժանապատվության զարկերակը։
Առաջինը, ում հանդիպում եմ, Թաթուլն է։ Թաթուլը Ոսկեպարից է, իմ նախկին ուսանողը։
Քայլում ենք երկար, մի պահ լուռ, հետո ընկղմվում անցյալի հուշերի գիրկը, քննարկում իրավիճակից դուրս գալու ելքերը։  

Իսկական Հայրենասեր հայի կերպար, զուսպ, կշռադատված, աչքերում թաքնված կայծ ու պոռթկում թաքնված։ 
Հիմա ըստ իշխանական պրոպագանդիստների, Թաթուլը «5-րդ շարասյուն է», չգիտեմ ում կամ ինչի գործակալ։ 
Ով չգիտի, ասեմ, որ 5-րդ շարասյունը նա է, ով իր տան դարպասները բացում է թշնամու առջև ներսից։

Դատեք ինքներդ, ովքեր են բացել Տավուշի անառիկ սահմանները թշնամու առջև, ովքեր են Արցախը հանձնել ոսոխին, և ով է ատամներով պահում իր հող հայրենին, ով է ընդվզում կործանարար այդ քայլի դեմ։

Գառնիկ Դանիելյանը այստեղ է առաջին օրից, որպես իսկական տավուշցի, իր հողին ու ջրին կառչած, էմոցիոնալ պոռթկման պահին պատրաստ մերկ ձեռքերով խեղդել ազգին այս օրը հասցրած ազգակործան պատուհասին։

Դե իսկ այս շարժման ոգին անշուշտ Բագրատ Սրբազանն է, ով հասցնում է լինել ամենուրեք, և' պատարագ մատուցել, և' մկրտություն անել, և' սփոփել, և' ոգևորել, և' հավատ ու հույս տարածել իր շուրջը։
Հենց աչքիս առաջ հանդիպում է որդեկորույս ծնողներին, ամբողջ կյանքը մարդկանց Աստծո օրհնությունը բաժանողը օրհնություն է խնդրում հերոսածին ծնողներից, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՅՐԵՐԻՑ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՑ։
Որովհետև տղաները շատ-շատ վերևից հետևում են մեզ ու շշնջում. Չհանձնեք....»։